16 Հունիսի, Կիրակի, 2019

Բակո Սահակյանը ժամանեց Հայաստանի Ազգային ժողով

5.thumb

Արցախի նախագահ Բակո Սահակյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ նա հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը Երևանում է և պատրաստվում է այսօր խորհրդարանում հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։  Բակո Սահակյանը հանդիպելու է նաև ԱԺ մյուս խմբակցությունների, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, գործադիրի մի քանի ներկայացուցիչների հետ։

Քաղաքական ուժերի հետ հանդիպման հիմնական թեման լինելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած հայտարարությունը։

Նշենք, որ վարչապետն այսօր իր հայտարարության մեջ նշել էր. 

«Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում»:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ