29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչ հիմա դիտում եք, կատարվել է ընդամենը երեկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում /տեսանյութ/

«ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) համայնք» կոչվածի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց «իրավունքների» պաշտպանները «Նիկոլի թվի» Հայաստանում հիմա իրենց առավել ազատ, անկաշկանդ են զգում ու դեռ մի բան էլ նորանոր իրավունքներ և իրենց նկատմամբ նույնիսկ հարգանք են պահանջում:

Պահանջում են նաև չքննադատել և հասարակական պարսավանքի չենթարկել իրենց, իրենց հովանավորյալներին ու նրանց մեղքը՝ այդ քննադատությունը համարելով ատելության խոսք: Ավելին. արդեն պարզորոշ են դարձնում, որ մտածում են օրենսդրորեն մամուլը լռեցնելու, լրագրողների և, ընդհանրապես, մարդկանց ազատ խոսքը սահմանափակելու մասին: Իսկ հասկանո՞ւմ են, որ կրակի հետ են խաղում…

Դատելով ամենից, այլասերվածները և նրանց հովանավորները, «իրավունքների» պաշտպանները ԼԳԲՏ-ներին առնչվող հարցերում հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքերից են ոգեշնչվել, որոնց առաջիկայում դեռ էլի կանդրադառնանք: Ականջներիդ օղ արեք՝ Հայաստանում չի լինելու այն, ինչին ձգտում եք, ձեր սիրելի Փաշինյանի խոսքերով՝ հանգիստ նստեք տեղներդ:

Եթե ոմանք ցանկանում են այլասերման և այլասերության, պղծության քարոզչությամբ զբաղվողների նկատմամբ հիմնավոր քննադատությունը և արդարացի հասարակական պարսավանքը համարել ատելության խոսք, թող, որքան ուզում են, համարեն, բայց հստակ գիտակցեն նաև, թե ինչ է սպասվում իրենց և իրենց հովանավոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, եթե փորձեն ատելության խոսքի անվան տակ լռեցնել, կրկնում ենք, իրենց հասցեին հիմնավոր քննադատությունը և արդարացի հասարակական պարսավանքը:

Մենք, մեր ժողովուրդը, ի հեճուկս սեռական փոքրամասնությունների ու նրանց պաշտպանների, հովանավորների, ատել ու շարունակելու ենք ատել հակաաստվածայինը, հակաբնականը, հակամարդկայինը, այլասերությամբ արտահայտվող սոդոմական մեղքը ու դրա քարոզչությունը:

«Փինք Արմենիա- Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (կրճատ՝ «Փինք Արմենիա») ՀԿ-ն մայրաքաղաքում, Հովսեփ Էմինի փողոցի թիվ 119/2 հասցեում գտնվող «Մարդու իրավունքների տուն Երևանում» կոչված հաստատությունում երեկ կազմակերպել էր Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումների մասին հրապարակված զեկույցների ներկայացում: Միջոցառման ժամանակ ներկայացվեց երեք զեկույց, որոնցից այժմ կներկայացնենք առաջինը՝ «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում. 2018թ.-ի տարեկան զեկույց»: Ավելորդ չենք համարում տեղեկացնել նաև զեկույցներից մեկ ուրիշի վերնագիրը՝ «Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից ցուցաբերած ատելության խոսքը 2014-2018 թվականներին»:

Միջոցառման ընթացքում միաժամանակ ներկայացվեց «Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից դրսևորված ատելության խոսքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ. 2014-2018» վերտառությամբ հրատարակությունը, որը «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամ) ֆինանսավորմամբ («գրանտով») «Փինք Արմենիա» ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքն է:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ