27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«6-րդ գումարման ԱԺ-ում՝ որպես ԱԺ փոխնախագահ հանդես եմ եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով Երեխաների մասին ՀՀ օրենքում փոփոխություն, ըստ որի` օրենքով կարգելվի համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը անչափահասների շրջանում:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց: Սրան հաջորդեցին մարտի 8-ին համասեռամոլության, իսկ դրանից քիչ անց` պղծության քարոզը ԱԺ բարձր ամբիոնից:

Դրանից անմիջապես հետո հանդես եմ եկել հայտարարությամբ, որով առաջարկել եմ օրենսդիրներին հանդես գալ երեխաների շրջանում այլասերության, ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ:

Այսօր պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նման օրենսդրական նախագծի շրջանառության մասին է հայտարարել: Ես ողջունում եմ պարոն Պետրոսյանի նախանձախնդրությունն այս անչափ կարեւոր հարցում:

Հ.Գ. Թե տրանսգենդերության, թե քաղաքական տրանսգենդերության քարոզը պետք է արմատախիլ արվի մեր երկրից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ