29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է ուզում իշխանությունը եկեղեցուց. Իրավունք

32632_nikol-garegin_b_16_M

Վերջերս տեղի ունեցած եկեղեցի-պետություն հարաբերությունների հար­ցերով աշխատանքային խմբի նիստը, «Իրավունքի» ունեցած տեղեկություննե­րի համաձայն, հարթ չի անցել: Թերթի հա­վաստի աղբյուրների փոխանցմամբ՝ չնա­յած որևէ որոշում չի կայացվել, բայց հարցադրումների միջոցով ակնհայտ է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ակնկալիքը եկեղեցուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է հարկային քաղաքականությանը:

Ընդ որում՝ եկեղեցու ներկայացուցիչները նշել են, որ կարող են և հարկերը լրիվ չափով մուծել, բայց իրավաչափորեն պա­հանջելով, ասենք, պետության կողմից եկեղեցուն պատճառված վնասը: Օրի­նակ՝ ակնարկելով, որ եկեղեցին կարող է պահանջել, որ իրեն վերադարձնեն Մա­տենադարանում պահպանվող բոլոր ձեռագրերը, որոնք ազգայնացվել են բոլշևիկյան հեղափոխության արդյունքում, ինչպես նաև այն վնասները, որ կրել են այդ տարիներին՝ զրկված լինելով իրենց սեփականությունը հանդիսացող գույքի բնականոն շրջանառությունից ակնկալ­վող եկամուտներից: 

Թե ինչու է խոսակ­ցությունն այս հունով ընթացել, թերթի աղ­բյուրն ասաց, որ պատճառն ամենևին էլ այն չի եղել, որ եկեղեցին որևէ անհարկի արտոնություն է ակնկալել, այլ խոսքն այն նվազագույն նախադրյալների մասին է, որոնք անհրաժեշտ են պետության հիմ­նական օրենքով ազգային եկեղեցու կար­գավիճակ ունեցող կառույցի համար նախատեսված գործառույթների իրակա­նացման համար: Աղանդավորական կազ­մակերպությունները բազում անգամ ավե­լի շատ միջոցների են տնօրինում՝ չունե­նալով որևէ պարտականություն:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ