19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անարխիա, վայ-բարեփոխումներ: Ինչ վիճակում է մեր երկիրը, եւ ուր է գնում այն. Հրապարակ

Ուզում եմ ձեզ պատմել օրվա ընթացքում խմբագրություն այցելած մարդկանց մասին։ Այդ խճանկարը բավական է հասկանալու համար, թե ինչ վիճակում է մեր երկիրը, եւ ուր է գնում այն։

Առավոտյան մեր թռուցկաժողովի ժամանակ փոթորիկի նման խմբագրություն ներխուժած կինը պատմում է, թե ինչպես են իր աղջկան՝ երկու փոքր երեխայի հետ, վտարել տնից, թե ինչ մեքենայությունների արդյունքում է մի քանի միլիոն դրամի վարկը մեծացել ու տունն աճուրդի դնելու պատճառ դարձել։ Խնդրում է օգնել, մի բան անել։ Հասկանում եմ, որ «գնացքն արդեն գնացել է», բայց խոստանում եմ ինչ հնարավոր է անել՝ անպայման կգրենք, բայց կօգնի, թե ոչ՝ դժվար է ասել։

Մյուս այցելուն բժիշկ է՝ առողջապահության համակարգի երկարամյա աշխատակից, խոսում է համակարգում տիրող անարխիայի, վայ-բարեփոխումների մասին, պատմում է, թե ինչ անգործություն է տիրում նախարարությունում, ինչքան անպտուղ ու անարդյունավետ են աշխատում, եւ ինչքան վատ նախարար է Արսեն Թորոսյանը։ Նրա պատմածի 90 տոկոսը «նյութ» դառնալ չի կարող՝ ապացույցներ եւ փաստեր չկան, բայց մի քանի թեմա կվերցնենք մեր ուշադրության տակ եւ կփորձենք զբաղվել դրանցով։ 

Մյուս այցելուս բուհական համակարգի ներկայացուցիչ է՝ երկարամյա դասախոս, որը զայրացած է, որ ԵՊՀ-ի հարյուրամյակը դարձել է իշխանություն-Արամ Սիմոնյան «հակամարտության» պատանդը, վիրավորված է կրթության նախարարի եւ վարչապետի վերաբերմունքից, որ մայր բուհի հանդեպ նման սուբյեկտիվ, մանրախնդիր վարք են դրսեւորում։ Ասում է՝ «Արամ Սիմոնյանը կգնա, մեր վիրավորվածությունը կմնա, սա պետական այրերին վայել պահվածք չէ»։ Օրը եզրափակում եմ նոր կուսակցություն գրանցել պատրաստվող մի երիտասարդի այցով։ Մարդը որոշել է մտնել քաղաքական դաշտ, բայց չգիտի ինչից սկսել, ինչպես սկսել։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ