19 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Դեմ եմ բռնությանը, բայց նաև պրովակացիային եմ դեմ. Լևոն Քոչարյան

6935

Իրավական հարցեր են, ժամանակն ամեն ինչ ցույց կտա, այսօր դատարանի դիմաց Ազատության լրագրողի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով նախօրեին դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին, ինչի հետևանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ կային։

«Չեմ տեսել, թե ինչ միջադեպ է եղել, հետո ինչ-որ բաներ կարդացի», – ասաց Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, թե ցավում է տեղի ունեցածի համար։

Հիշեցնենք՝ դատարանի մոտ երեկ քաղաքացիներից մեկը խլել էր ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիի ձեռքի պաստառը։ Վերջինիս դեմքին նաև ջրի շշով հարվածել էին։

«Միանշանակ դեմ եմ բռնությանը, դեմ եմ ցանկացած բռնությանը։ Իհարկե, այդ ամենն իմ սրտով չէ, բայց ես նաև դեմ եմ պրովակացիային», – ասաց Լևոն Քոչարյանը։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ