26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ գլխավոր դատախազը դատարան մուտք գործեց դատավորի ծառայողական մուտքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այս պահին ընթացող Մարտի 1-ի գործով նախնական նիստում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատավորի ծառայողական մուտքից մտնում դահլիճ։

«Խնդրում եմ ընդմիջել և պարզել, թե ինչո՞ւ է դատախազը մուտք գործել դատավորի ծառայողական մուտքից, ես ուզում եմ հասկանալ դատավորի և դատախազի կապը», – հայտարարեց Հայկ Ալումյանը։

Ի պատասխան, նիստը նախագահող դատավոր Դավթ Գրիգորյանը հայտարարեց, որ իր և դատախազի միջև որևէ կապ չկա։

«Որևէ շփում մինչև դատական նիստի մեկնարկը մեր միջև չի եղել, և դատավորը չի կարող իմանալ, թե ով, ինչպես է մուտք գործում դատարանի շենք, դատարանի դահլիճ», – ասաց դատավորը։

Հայկ Ալումյանն այնուհետև ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու համար։

«Կուզեի ինքնաբացարկի միջնորդություն անել, որի մեջ կարտահայտենք մեր դիրքորշումն այդ մասին», – ասաց Ալումյանը։

Նկատենք, որ դատական նիստը մեկնարկելուց հինգ րոպե անց դատախազը դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքից մտավ դատարանի դահլիճ։

Մինչ այդ, մեղադրանքը պաշտպանելու համար դատարան ներկայացել էին դատախազներ Կարեն Բիշարյանը, Պետրոս Պետրոսյանը և Գևորգ Բաղդասարյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ