25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել իշխանների վրա

Մարդկանց վստահելու մասին Դավիթն ասաց «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա։ Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել իշխանների վրա» (Սղ 117:8,9): Շատ անգամներ դավաճանված լինելով իր մոտիկների կողմից՝ Դավիթը խոսում էր սեփական փորձից: Բայց դառնանալու ու չարանալու փոխարեն նա մի պարզ ճշմարտություն սովորեց՝ մեղավոր մարդիկ միշտ կարող են սխալներ գործել ու մեզ քցել, սակայն մենք միշտ կարող ենք վստահել Աստծուն: Դավթի որդին՝ Սողոմոնը իր հորից այս դասը լավ սովորեց ու նույնիսկ ավելի ասաց, թե ավելի լավ է վստահես Աստծուն, քան թե քո սեփական մտքին (Առ 3:5):

Ուրեմն, մարդկանց ոչ թե պետք է վստահել, այլ սիրել, համբերել, դիմանալ, սպասել: Ու երբ նրանք մեղք գործեն ու զղջան, նրանց օգնել բարձրանալ: Իսահակ Սիրիացին ասում է «Մեղավորին մի ատեք, քանի որ ինքներս մեղավոր ենք: Ատեք մեղքը և աղոթեք մեղավորի համար, որ դուք էլ Քրիստոսին նմանվեք, քանի որ հակակրանք չուներ մեղավորների հանդեպ, այլ աղոթում էր նրանց համար»:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ