19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանն արդեն պետք է գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը արդեն լուծել են

Ասուլիսային կրքեր. Արցախյան հերոսամարտը և Հայաստանի նոր իշխանությունը.

Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձևով կպցնելով <կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների> վիրավորական և իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:

Իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ արդեն կարելի է նշմարել Արցախյան հերոսամարտի նկատմամբ քամահրական վերաբերմունքի կոնկրետ դրսևորումներ, որոնք սկսվեցին հայտնի <հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը> արտահայտությամբ, որին հաջորդեց Արցախի պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի պարտադրված հրաժարականները, Արցախ – Հայաստան արհեստական բաժանումները և վերջապես <Արցախում հեղափոխություն սկսելու> երեկվա սպառնալիքը:

Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են` իրենց կյանքի և առողջության գնով:

Ուզում եմ որ բոլորի, այդ թվում նաև նախկին, ներկա և ապագա բոլոր իշխանությունների, համար հստակ ու հաստատված լինի երկու կարևորագույն հանգամանք.

  1. Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել և կայացել է Արցախյան հիմնահարցի և հերոսամարտի արդյունքում և որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,
  2. Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ և հերոս հրամանատարների Արցախին և Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:

Ենթադրյալ իրավախախտումների և յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը և մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:

Հ.Գ. <Սերմացու գողացող մկներից> մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ:

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ