16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Մեր բանակը Ադրբեջանին ստիպեց գնալ հրադադարի պայմանագրի. Վաղարշակ Հարությունյան

59.thumb

Մենք զինադադարի կնքման օրը համարում ենք մայիսի 12-ը, բայց դա երկար գործընթաց է եղել, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Հիմնական նիստը եղել է մայիսի 16-ին, որտեղ առաջին անգամ ֆիքսվել է շփման գիծը։ Սա կարևորագույն խնդիր է։ Մյուս օրը սկսեցինք զորքերի տեղաշարժը որոշել։ Ադրբեջանը չէր համաձայնում, որ լինեին միայն ռուսական զորքերը և դիտորդները։ Իրենք առաջարկ արեցին,  որ 10 օր հետո զորքերը մտնեն Ղարաբաղի 1988 թվականի սահմաններ։ Ադրբեջանցիները նպատակ ունեին, և մենք դա պետք է գիտակցեինք։ Իրենք գնացել էին հրադադրի, որպեսզի այս պայմանագրի միջոցով լուծեն ազատագրված տարածքների հարցը։ Թե ոնց եղավ, որ դա չեղավ, դեռ չեմ ասի։ Ժամանակը գա, կպատմեմ», – մանրամասնեց բանախոսը։

Ադրբեջանի նմանօրինակ վարքը պաշտպանության նախկին նախարարը տակտիկական հնարք որակեց՝ ժամանակ շահելու համար։

«Երբ դեկտեմբերի 17-ին իրենք սկսեցին հարձակումը, մենք այդ ժամանակ ջարդեցինք իրենց հարվածային ուժերը։ Մեր բանակը Ադրբեջանին ստիպեց գնալ հրադադարի պայմանագրի։ Իրենք լրջագույն վախեր ունեին, որ մենք առաջ կգնայինք Միրբաշիրի ուղղությամբ», – նշեց պաշտպանության նախկին նախարարը։

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ