18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարցը վարչապետին ուղղեք, ինքն է վերելակային բանակցությունները վարում. Արցախի հերոս

Բոլորն իրավունք ունեն օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, առաջադրվել նախագահի թեկնածու. Ոչ մեկին մրցակից չեմ համարում, երբ առաջադրումները լինեն, այն ժամանակ կլինի իմ պատասխանը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին եւ հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանին իրեն մրցակցի համարում է:

Նա ընդգծեց, որ բոլորին միասնականության կոչ է անում. «Այնպես չի, որ պետք է հրավիրենք, ամեն մի քաղաքացի, մանավանդ նրանք, որոնք ժամանակին իրենց մեծ լուման են դրել, պարտավոր են պատասխանատու են, որ մասնակցեն այս եռատոնին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ շփման գծում կրկին Ադրբեջանն ակտիվացել է, կրակոցները շատացել են, նա ձեռքով ցույց տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ասաց. «Հարցը վարչապետին ուղղեք, որովհետեւ ինքն է այդ վերելակային բանակցությունները վարում: Ինչո՞ւ իրեն չեք դիմում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ