23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիմակավորված անձը ներխուժել է «ՍԱՍ» սուպերմարկետ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։

Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։

Ավելին՝ shamshyan.com

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ