29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ հիմար չեն ու անվերջ չեն հավատա այն զառանցանքին, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը իրենց ազատություն է շնորհել

mariana8_Op0D0

Նախարարներից մեկին լրագրողուհին հարց էր տալիս, թե ինչու՞ է իրենց մարզպետներից մեկը իր մոտիկներին ու բարեկամներին գործի ընդունում, չէ՞ որ դա փաստացի նախկին ռեժիմի գործելաոճի կրկնությունն է, որին ի պատասխան նախարարը հայտարարում է, որ նախկին ռեժիմի հետ զուգահեռներ անցկացնելը սխալ է, քանի որ հիմա մարդկանց (կապ չունի բարեկամ է, թե ոչ) աշխատանքի են ընդունում հաշվի առնելով բացառապես իրենց մասնագիտական ունակությունները (սուտը մեռնի): Հետաքրքիր է, այսինքն, ըստ ընկեր նախարարի, նախկինները, երբ որ իրենց մոտիկներին ու բարեկամներին գործի էին ընդունում, այլ կերպ էին դա բացատրու՞մ, չէ որ նրանք էլ էին նույն բանը ասում, թե՞ ժողովուրդը պարտավոր է իրենց ասածները հալած յուղի տեղ ընդունել միայն այն բանի համար, որ իրենք ՔՊ-ական են: 

Տվյալ նախարարը ու մնացած բոլոր իշխանավորները այսուհետ թող իրենց ականջներին օղ անեն, որ ժողովուրդը թքած ունի թե ով ինչ կուսակցության անդամ է՝ ՀՀԿ-ական է, ՔՊ-ական է, թե ինչ զահրումար է, եթե պետական պաշտոնյան իրեն նման բաներ է թույլ տալիս, ուրեմն ատելի է դառնալու: 

Ու մի բան էլ թող հիշեն այսօրվա իշխանավորները, որ մարդիկ հիմար չեն ու անվերջ չեն հավատա այն զառանցանքին, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը իրենց ազատություն է շնորհել, որի համար էլ իրենք պարտավոր են սիրել ու վստահել այդ հեղափոխության հեղինակներին. դա այդպես չի, այդ հեղափոխությունը Սերժի ավտորիտար համակարգը ավելի խորացրեց, և այն փոքրիկ հույսը, որ կար այն օրերին, որ Հայաստանում մի որոշ ժամանակ անց հնարավոր կլինի ինչ որ ժողովրդավարականին մոտ հասարակարգ ստեղծել, այսօր ամբողջովին կործանված է:

Թորոս Ալեքսանյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ