11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Որքա՞ն է վճարել Ծառուկյանը «Արարատցեմենտի» համար

Գագիկ Ծառուկյանն Արարատի ցեմենտի գործարանը ձեռք չի բերել 200 հազար դոլարով, քանի որ դրան գումարվել է նաև այն 6 միլիոն 866 հազար դոլարը, որը գազի ու հոսանքի պարտքն է եղել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ փակվել է նաև 2 միլիոն դոլարի բյուջետային պարտք:

Ընդհանուր գումարը կազմել է մոտ 10 միլիոն դոլար:

ԲՀԿ-ական պատգմավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ Արարատ ցեմենտի մասին խոսելիս Իմ քայլի պատգամավոր Հայկ Գևորգյանը ազնիվ չի եղել՝ հայտարարելով, թե գործարանը 200 հազար դոլարով է ձեռք բերել, քանի որ նա չի խոսել հաջորդ կետի մասին, որը վերաբերում է պարտքերը մարելուն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ