19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պայքարե՛ք ձեր կարծիքի համար, այլ ոչ թե հերթով իշխանություններին շողոքորթեք».Գեղամ Պետրոսյան

gexam

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր է կյանքը։ Այս մեկ տարվա ընթացքում շատ բաներ վերագնահատեցի, փորձեցի հասկանալ ու միգուցե նաև խմբագրել։

Երբ Փաշինյանն ու նրա պայքարի ընկերներն են փորձում քննադատել նախկին իշխանություններին, բնական եմ համարում։ Մարդիկ ունեցել են քաղաքական, մեղմ ասած, տարաձայնություններ և եղել ենք քաղաքական պայքարի տարբեր խաչմերուկներում։

Բայց, երբ ՀՀԿ-ից դասեր չքաղելուց, քաղաքական սխալներից ու բացթողումներից այսօր խոսում են նրանք, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ հարմար առիթներ էին փնտրում շողոքորթելու նախկին իշխանությանը ու, ըստ օդում կախված լուրերի, մի քանի արծաթով նույնիսկ գովաբանում, այ դա է խայտառակությունը…

Այդ տեսակի ճակատին գրած է՝ նա եղել է Լևոնի թվին, Ռոբերտի թվին, Սերժի թվին ու այսօր էլ Նիկոլի թվին իրեն վատ չեն կերակրում։ Կայուն եղե՛ք։

Կարծիք ունեցե՛ք։ Պայքարե՛ք ձեր կարծիքի համար, այլ ոչ թե հերթով իշխանություններին շողոքորթեք։ Դուք էլ կասեք՝ շալվար հագնելու իրավունք ունե՞ք»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ