07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Առաջ ես էլ էի աշխարհից ճանաչում ակնկալում. Դավիթ Սանասարյան

Ճիշտ է այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան անփոփոխ մոտեցումս ներկայացրել եմ, սակայն մի անգամ էլ ասեմ.

Ցեղասպանություն իրականացնողների և նրանց արածը ժխտող Թուրքիայի իշխանությանը մեր գլխավոր պատասխանը պետք է լինի հզոր բանակով և զարգացած տնտեսությամբ ուժեղ պետություն ստեղծելը, բազմանալն ու ժողովրդագրական նշանակալի աճ ապահովելը, կրթության ու գիտության ոլորտում նոր նվաճումներ ապահովելը, օրինակելի և իրավունքի երկիր ստեղծելը՝ հայհոյելու, անդադար աշխարհի պետությունների դուռը ծեծելու, աղերսելու, ճանաչում ու հատուցում պահանջելու փոխարեն:

Առաջ ես էլ էի աշխարհից ճանաչում ակնկալում, բայց ճանաչելով նրանք իրենց պատմությունն են սրբագրում, իրենց ներկան են ապահովագրում, միջազգային անվտանգության մակարդակն են բարձրացնում, էնպես որ դա իրենց գործն է։

Եվս մի տարի ազգովի բռունցք դարձած խոնրահվեցինք անմեղ զոհերի հիշատակին, բայց դրանից զատ տարվա մյուս օրերին ևս պետք բռունցքվենք ու Հայաստանը դարձնենք հզոր պետություն։

Սիրում եմ բոլորիդ։

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ