27 Մայիսի, Երկուշաբթի, 2019

Մենք խնայողություններ ենք անում, հետո կաթիլ-կաթիլ տնտեսածը 124 մլն դրամով հանում ենք, որպես ի՞նչ, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորաններում քեֆի՞. Արա Պապյան

7561D67D-C1B8-499A-96DB-EA173F6F650A

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ Քաղաքացու օր պետք է լիներ այն ժամանակ, երբ լիներ քաղաքացի, այսինքն՝ լիներ այնպիսի հասարակություն, որտեղ մարդու իրավունքներն իսկապես հարգված են, և որոշողն էլ  լիներ քաղաքացին։

«Օրինակ՝ բոլորս Նոր տարի ենք նշում, ի՞նչ է, պետությունը դրա համար փո՞ղ է հատկացնում, թե՞ պետությունը վստահ չէ, որ այս 124 մլն դրամը տա` չեն նշելու։ Եթե չեն նշելու, ուրեմն քաղաքացին տոն չի զգում, ինչպես Խորհրդային Միության ժամանակ շատ տոներ կային, որոնք չէինք նշում։ Եթե այս 124 մլն դրամով կարելի էր առնվազն 10 անօթևան ընտանիքի կյանքն էապես բարելավել, ապա դրա վրա պետք է ծախսվեր։ Չեմ հասկանում, եթե մենք խնայողություններ ենք անում, մանր ծախսեր ենք կրճատում, հետո կաթիլ-կաթիլ տնտեսածը 124 մլն դրամով հանում ենք, որպես ի՞նչ, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորաններում քեֆի՞։ Օրինակ՝ ինչպե՞ս են նշելու այդ օրը, դրոշնե՞ր են ծածանելու, փուչիկնե՞ր են լինելու, ճառե՞ր են ասելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արա Պապյանը՝ անդրադառնալով Քաղաքացու օրվան, որն անցկացնելու համար Կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 124 մլն դրամ։

Ըստ նրա՝ Քաղաքացու օրը կապում են նախորդ տարվա իրադարձությունների հետ, սակայն մեկ տարին շատ քիչ է գնահատական տալու համար, պետք է սպասեին 10-15 տարի՝ հասկանալու համար՝ ինչ է լինելու։

«Ինչպե՞ս կարելի է մեկ տարի հետո Քաղաքացու օր նշել, հատկապես, որ այդ իշխանությունն ինքն է գնահատական տալիս իրեն։ Թող սպասեին, անցներ որոշ ժամանակ, եթե ժողովուրդը համարեր այդ օրը կարևորագույն՝ ինքը կնշեր։ Ամեն մարդ կարող է նշել՝ ինչ ուզում է, բայց պետականացնել, որպես պետական տոն, հայտարարել, որ այն անկախությունից հետո երկրորդ կարևոր տոնն է, և դրա համար պետական բյուջեից փող հատկացնել՝ ճիշտ չէ։ Որպես հարկատու չեմ ուզում, թող հաշվեն՝ 3 մլն մարդ է ապրում, այդ 124 մլն դրամը բաժանեն նրանց միջև և բոլորին բաժանեն իրենց հասանելիք մի քանի հարյուր դրամը։ Ինչո՞ւ իմ մի քանի հարյուր դրամը պետք է ծախսվի ինչ-որ բաների վրա, որը ես չեմ ուզում»,- հավելեց քաղաքագետը։

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ