25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջև. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին օրերին գրասենյակներ են բացում նախագահի հավանական թեկնածուներ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանի՝ Ստեփանակերտում գտնվող կենտրոնական գրասենյակում մարդաշատ է, սակայն ամենամեծ թիմն ու գրասենյակներն ունի Արայիկ Հարությունյանը, եւ հենց այս երկու թեկնածուների միջեւ է ծավալվելու հիմնական մրցակցությունը։

Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում, քանի որ մոտ մեկ ամիս Արցախում մնալուց հետո նա կարծես թե հրաժարվել է սահմանադրական փոփոխության գործընթացի մտադրությունից, որն Արցախում չբնակված անձին թույլ կտար առաջադրվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ