26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ից պատասխանել են Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն Analitik.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Արփինե Հովհաննիսյանի գրառումն այն մասին, թե ինչով պետք է զբաղվի ՊԵԿ նախագահն, ինչով՝ ոչ, ասաց.

«Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ ուղղակի կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ նախկին փոխնախագահը, եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումներ, ապա ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին ։Այս ճանապարհը, վստահ եմ, իրեն՝ որպես իրավաբանի, քաջ ծանոթ պետք է լինի : Հակառակ պարագայում, այն ինչ հրապարակվել է տիկնոջ ֆեյսբուքյան էջում, նորմալ է որպես սոցցանցային գրառում և ընկալվում է՝ որպես քաղաքական PR, ինչը ևս ընկալելի է»:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ ՊԵԿ նախագահի լիազորությունների չարաշահմանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ