09 Ապրիլի, Հինգշաբթի, 2020
KFC

Տղե՛րք, ձեր միայն Nikol-ը չէ սուտ, ձեր ամեն ինչն է սուտ

Без названия (1)

Մի այլ տիպի դզում են «ասֆալտը կեղտոտելու» համար դարդ անողները և դա վանդալիզմ անվանողները։

Լուսաֆորներին ու արագաչափերին սկոտչ ու տիպեր կպցնելն այդ մարդկանց համար վանդալիզմ չէր։

Պատերին ու ասֆալտին #մերժիրՍերժին ու #բանակսպանդանոց ու էլի միլիոն այլ բան գրելն այդ մարդիկ չէին նկատում։

Խանութների դիմաց ասֆալտին նկարած ոտնահետքերը (առաջին 2–3 դեպքում խնդալու հնարք էր, բայց երբ տասնյակներով սկսեցին նույն հնարքը կապկել, արդեն անճաշակություն դարձավ) իրենց աչքին երբեք չեն երևացել։

Ի վերջո, քաղաքի կենտրոնում՝ կառավարության նոր մասնաշենքից 100 մետրի վրա գտնվող այն գեղեցիկ, պատմական շենքի ֆասադը քանդելը նույնպես վանդալիզմ չէր իրենց համար։

Իսկ #sutNikol գրելը վանդալիզմ է։

Տղե՛րք, ձեր միայն Nikol-ը չէ սուտ, ձեր ամեն ինչն է սուտ․ լայվի սկզբում Նիկոլի ժպիտն է կեղծ, ձեր վրդովմունքն ու ոգևորությունն է սուտ, ձեր հայտարարված սերն ու համերաշխությունը, խոսքի ազատության և մարդու իրավունքների մասին ձեր լոլոները։ Կրկնում եմ՝ ձեր ամեն ինչը սուտ է, ու ես չեմ հավատում, որ այս մի տարում այդպիսին դառաք․ գլխանց նեխած էր ձեր «հարուստ ներքին աշխարհը»։ Նույնիսկ ձեր ֆեյքերն են սուտ, գրողը տանի։

Դուք ընդամենը իշխանություն էիք տենչում։ Մեծ մասդ նույնիսկ ոչ թե իշխանության, այլ դրա ատրիբուտներին էիք կարոտ․ պադավատների, «պետ» կամ «պատգամավոր» բառի առկայությանը պաշտոնի նկարագրությունում, զոնտիկ պահողների, ճոխ բազկաթոռների։

Կարեն Վրթանեսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ