29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձգված չկանգնած և աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. «սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին

4345E3E1-B7E9-487B-AC05-F422DCF48993

Քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայող Հայկ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։

 

Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին և կարող է և հեռացվել (այլ բան է, թե ում կողմից և  ինչ ընթացակարգով): Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձևավորված կարծիքս:

Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս չեմ կարծում պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը և կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»։

Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանակ, տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանը առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մեկ ուսը մյուսից ցածր է եղել և նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին և ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ-թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:

Չգիտեմ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակի անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայնդեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը և չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների և որևէ մեկի հարցերին: Սակայն, սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն և չիրացված արդարադատություն: Այսպիսով, սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:

Ի դեպ, այն, որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը, միայն դրական է խոսում իր մարդկային արժանիքների մասին», – գրել է Հովսեփ Խուրշուդյանը

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ