26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այ ընկեր, մի տարի է՝ հեքիաթ ես պատմում՝ կախարդական փայտիկի, ներդրումային բումի, գլխապատառ Հայաստան վազող սփյուռքահայերի մասին. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ովքե՞ր են օտարերկրյա գործակալները, որոնց մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Իրան կատարած այցի ընթացքում: Henaran.am-ի խնդրանքով նախկին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այս հարցին: Հիշեցնենք, Շարմազանովը դիմել էր իրավապահներին, նաեւ վարչապետին՝ պահանջելով հրապարակել այն պաշտոնյաների ցանկը, որոնք ըստ Փաշինյանի՝ օտարերկրյա գործակալներ են: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանը Իրա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան Հայաստանի քաղաքացի:

«Այդ մարդն արդեն այնքան է նյարդայնացել, որ մտել է հոգեխանգարմունքի դաշտ, սա իսկապես խնդիր է։ Երբ Փաշինյանը խոսում է օտարերկրյա գործակալներից, հարց եմ տալիս՝ կա՛մ լռում է, կա՛մ ասում, թե ՀՀԿ-ն պրովոկացիա է անում։ Կոնկրետ հարց եմ տվել՝ Հայաստանում կա՞ն օտարերկրյա գործակալներ, հիմա ես պրովոկացիա՞ եմ անում, երբ որպես ՀՀ քաղաքացի՝ հարցնում եմ: Եթե չի պատասխանում, ապա ես Փաշինյանին կասկածում եմ ամեն ինչի մեջ։ Եթե մեր երկրում կան օտարերկրյա գործակալներ, բայց վարչապետը նրանց անունը չի տալիս, ուրեմն կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց Փաշինյանն է գործակալ»,-նշեց Շարմազանովը՝ հավելելով. «Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն Փաշինյանի ուսերին է, ամբողջ խնդիրը նրա մեջ է»։ Շարմազանովի խոսքով՝ իրավապահները նույնպես լուռ են:

«Վարչապետը վերջերս իրենց էլ ծաղրեց չէ՞, ասաց՝ թող ինձ բռնեն, նստացնեն: Էս մարդու գալով Հայաստանում նոր կարգեր են ձևավորվել՝ որևէ մեկի վրա խաբար չկա»,- նշում է Շարմազանովը:

Օգոստոսի 17-ին Նիկոլի հանրահավաքից մեկ ժամ անց հայտարարություն եմ տարածել և ասել, որ Նիկոլի Հայաստանում հաստատվում է դիկտատուրա, ժողովրդավարությունը բռնաբարվում է, ԱԺ-ի ինքնուրույնությունը սահմանափակվում է։ Մարդը շանտաժով է եկել իշխանության՝ ի՞նչ օրենք, ԱԺ-ի լուծարումն անօրինական է եղել, շանտաժ արեց ու իր կողմնակիցներով էյֆորիայի տակ խորհրդարանը պաշարեց։ Որ գոռում ու ճվճվում է, դրա իրավունքն ունի՞: Հիմի էլ էկել մարդկանց գործից ազատում է, հրապարակային նվաստացնում, թե տեսեք՝ ձերդ մեծությանը իր ուզածով՝ ձիգ չեն դիմավորել :

Հենց գործերը վատանում է՝ դատախազությանն ու ոստիկանությանը հավաքում է, «բռնոցի ու պպզոցի» է սկսում, թե բա՝ «պատժենք խանգարողներին»: Այ ընկեր, գործ արա, հերիք է լոլո կարդաս, մի տարի է՝ հեքիաթ ես պատմում՝ կախարդական փայտիկի, ներդրումային բումի, գլխապատառ Հայաստան վազող սփյուռքահայերի մասին: Խանգարող չկա, իշխանությունն ամբողջությամբ քոնն է: Ո՞ւմ ես վախեցնում։ ՀՀԿ-ի ղեկավարությունը տարիներ շարունակ նստել է սովետական գուլակներում,  Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը պատերազմ են հաղթել, էսօրվա էդ մեծախոսների գոյությունն են ապահովել, որ հիմա Փաշինյանը գա՝ քյանդրբազություն անի՞»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ