19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից. բաց նամակ Արթուր Վանեցյանին

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, քանի որ «դրանք ազգային անվտանգության սպառնալիք են»: Արդեն երկար ժամանակ է մենք ևս զբաղված ենք այդ գործով` բացահայտում ենք կեղծ օգտահաշիվներին, որոնք համացանցում մանիպուլյատիվ գրառումներով պրոպագանդում են այս կամ այն քաղաքական ուժին, «ուտում են» վարչապետի սեռական օրգաններն ու այդպես շարունակ: Հիմա քանի որ արդեն ինքը Վարչապետն է հրապարակային հանձնարարում զբաղվել այդ ֆեյքերով ես պատրաստ եմ օժանդակել այդ հանրօգուտ գործին:

Ուստի, պարոն Վանեցյան, սույն գրառման մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ երկու տարբեր հրապարակումներ, որտեղ մշակված են ֆեյք օգտահաշիվների ցուցակներ (մեկում` 625մյուսում` 116 օգտահաշիվներ), որոնց իսկությունը պարզելը բավականին մեծ օժանդակություն կլինի ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ դեմ պայքարում: Այսօրվա ընթացքում antifake.am կայքում կհրապարակենք նաև ավելի մանրամասն մշակած 142 կեղծ օգտահաշիվների ցուցակ: Հուսով եմ մեր կատարած աշխատանքը կօգնի Ձեզ հնարավորինս կարճ ժամկետներում և արդյունավետ իրականացնել վարչապետի հանձնարարականը:

Հ.Գ. Ի դեպ, պարոն Վանեցյան, ըստ օդում կախված լուրերի Վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից, իսկ այդ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վերջերս անզգուշորեն բացահայտվեց «Մաեստրո» անունով կեղծ օգտահաշիվն օգտագործելիս: Հուսով եմ այդ ՊՈԱԿ-ում ևս համապատասխան ստուգումներ կիրականացնեք և վստահ եմ` կգտնեք վարչապետի մատնանշած կեղծ օգտահաշիվներն օգտագործողներին:

 

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ