28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանին արգելել են տեսակցել երկուսուկես տարեկան թոռանը

14164786

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որում անդրադարձ կա նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել Քոչարյանին:

Ըստ հաղորդագրության, Պաշտպանը ցուցաբերել է մշտական հետեւողականություն, որպեսզի այս գործընթացն իրականացվի մարդու իրավունքների առաջնայնության եւ իրավունքի գերակայության սկզբունքի խստիվ պահպանմամբ։

Բացի այդ, Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության շրջանակներում ուղղվել են համապատասխան պետական մարմինների:

Քննարկման առարկա են դարձվել՝ քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ. մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել է, որ հատկապես ընտանիքի անդամների հետ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելմանն առնչվող ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան համակարգային առումով խնդրահարույց են եւ համահունչ չեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին:

Պաշտպանի միջամտությամբ, Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց համացանցի հասանելիության համակարգիչ: Մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

Վերացվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:

Yerevan.today-ին հասած տեղեկություններով, սակայն, Ռոբերտ Քոչարյանին համակարգիչ չի տրվել, այլ՝ iPad, որից հանվել են բոլոր կապի միջոցները ( wifi, bluetooth)։ Ինչ վերաբերում է տեսակցությունների արգելքը հանելուն, ապա հենց այսօր՝ ապրիլի 3-ին, նախագահի ընտանիքի անդամներն այցելության գնալիս տեսակցության են տարել նաև 2,5-ամյա թոռնիկին՝ Դավիթին։ Սակայն փոքրիկի տեսակցությունն արգելվել է։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ