22 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպե´ս ենք հավատում այն ամենին, ինչ գրված է թերթերում, սակայն վիճարկում ենք այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում

study-862994_960_720

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ԹԵ Ի՞ՆՉ ԵՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՒՄ ՄԱՐԴԻԿ, ՔԱՆ ԹԵ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՍՏՎԱԾ: 
Հետաքրքիր է տեսնել, թե ի´նչ հեշտ է մարդկանց համար մերժել Աստծուն և հետո հարցնել, թե ինչո´ւ է աշխարհը վատից ահավորին գնում։

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպե´ս ենք հավատում այն ամենին, ինչ գրված է թերթերում, սակայն վիճարկում ենք այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում։

Հետաքրքիր է, թե ինչպե´ս է, որ օր առ օր մեզ ստիպում ենք երկրային բարիքներ կուտակել, սակայն նույնիսկ մեկ րոպե չենք նվիրում երկնքում գանձեր կուտակելուն։

Հետաքրքիր է, թե ինչպե´ս է մեկն ասում՝ ես հավատում եմ Աստծուն, սակայն իր գործերով ցույց է տալիս, որ այլ աստվածների է հետևում (փող, հաջողություն, իր անձի և եսի մեծարանք…)։

Հետաքրքիր է, թե ինչպե´ս ենք հազարավոր «կատակներ» ուղարկում մեկ էլեկտրոնային նամակի միջոցով, և առավել ևս հետաքրքիր է, թե ինչպե´ս են այս նամակները կրակի նման տարածվում…, սակայն երբ նամակ ենք ուղարկում, որը վերաբերում է Աստծուն, բավական մտածում ենք, մինչև որոշում ենք մյուսներին այդ նամակին հաղորդակից դարձնել։

Հետաքրքիր է, ինչպե՞ս է, որ բղջախոհությունը, տմարդությունը, գռեհիկն ու անպարկեշտը ազատորեն անցնում են հիպեր–տարածության միջով, մինչդեռ Հիսուսի մասին երկխոսությունները շնչահեղձ են լինում դպրոցներում և աշխատավայրերում։

Ավելի հետաքրքիր է կիրակի օրը տեսնել հուզված մի քրիստոնյայի, ով սակայն «անտեսանելի» է ողջ շաբաթվա ընթացքում։

Հետաքրքիր է, որ երբ վերջացնես կարդալ այս գրությունը, անհրաժեշտություն չես զգա այն ուղարկել բոլորին, որովհետև պարզապես վստահ չես ինչի՞ են նրանք հավատում կամ ի՞նչ կմտածեն քո մասին։ 

Արթուր սրկ. Սարգսյանի հանրագրից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ