19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացած մարդկանց անունից խոսելն անբարոյականություն է /տեսանյութ/

Քոչարյանն այսօր հանդես է գալիս որպես զոհ, ում վրա կենտրոնանում են  բոլոր մեղադրանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց նախկին պատգամավոր Վահան Բաբայանը` խոսելով Մեղրու գնդի շուրջ ծավալված իրադարձություններից և Հայաստանի ներքաղաքական զարգացումներից: Անդրադառնալով Վահան Շիրխանյանի բաց նամակին, Բաբայանը նշեց.

«Այն ինչ գրել է Շիրխանյանն  իր նամակի մեջ,  հղում կատարելով մահացած մարդկանց` առնվազն անբարոյական է», ասաց Բաբայանն, ընդգծելով, որ Մեղրիի հարցը դարձրել են Կիկոսի մահը, որտեղ ամբողջովին բացակայում են փաստերը:

Նրա համոզմամբ, եթե ՀՀ նախագահը հանձներ Մեղրին կամ այլ հայկական տարածք, նա մեկ ժամ հետո այլևս ղեկավար չէր կարող լինել: Ավելին, ըստ նրա` չկան հստակ փաստեր այն մասին, որ Քոչարյանը նման հայտարարություններ է արել:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն էլ ստեղծված իրավիճակն անտրամաբանական է համարում, ասելով  որ  նման քննարկումների առիթը Քոչարյանի կառավարման ընթացքում , ռևանշիստների և նրանից նեղացածների արձագանքի արդյունքն է, բոլոր բացասական երևույթների շուրջ խաղարկելով Քոչարյանի անունը:

 «Ինձ համար, որպես քաղաքացի  անհասկանալի է, եթե Քոչարյանը ցանկանում էր հանձնել Մեղրին , իսկ Վազգեն Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը դեմ էին, կստացվեր այնպես , որ իրենց սպանությունից հետո Քոչարյանը  շատ հանգիստ կարող էր հանձնել տարածքը»:

Նրա խոսքով  Մեղրին հանձնելու համար նախ պետք է հանձնել Ջաբրաիլը, Ֆիզուլին, Մնջեվանը,  նոր արդեն Մեղրին: Իսկ  Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում որևէ տարածք չի հանձնվել.

«Ուղղակի էմոցիոնալ ֆոն է լցվում և հասարակությունը, հատկապես ֆեյսբուքյան հասարակությունը կորցնում է իր վերլուծելու և քննադատելու կարողությունը», ավելացրեց Քոչարյանը:

Հիշեցնենք՝  որ Մեղրու գնդում տեղի ունեցած զարգացումներին համընթաց ասպարեզ մտավ Վահան Շիրխանյանի  բաց նամակն այն մասին, որ Վազգեն Սարգսյանն իրեն ասել էր, որ Քոչարյանը «համաձայնել» էր Մեղրին տալ Լաչինի փոխարեն, ըստ  Պոլ Գոբլի ծրագրի:

Ավելին՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ