20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճակատագրի բերումով ընդդիմություն. Փաշինյանը չդիմացավ ԲՀԿ-ական պատգամավորի սրտաճմլիկ բացատրությանը

Այսօր խորհրդարանում զավեշտալի իրավիճակ ստեղծեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթը ինչին չդիմացավ քաղաքական մանիպուլյացիաների, շոուների սիրահար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս չկարողացավ զսպել բուռն ծիծաղը այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական, Վայոց Ձորում հայտնի գործարար, նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը փորձում էր վարչապետին համոզել, որ իրենք ճակատագրի բերումով են ընդդիմություն են եւ ընդդիմության գործը քննադատելն է, թեեւ իրենք «երկրի լավի հմար» են քննադատում: 

Այս դահլիճում որևէ մեկը չի մոռանում, թե ինչ է կատարվել երկրում, պետք չէ այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել հեղափոխությունը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հատարարեց Սերգեյ Բագրատյանը.

«Ինչու եմ սա ասում: Երեկ, երբ կենսաթոշակների հետ կապված քննարկում էր, պարոն Միրզոյանը կոչ արեց ընդդիմադիրներին դեմ քվեարկել: Դա ինձ համար անհասկանալի էր»:

Ապա դիմելով ԱԺ խոսնակին՝ Բագրատյանն ասաց. «Պարոն Միրզոյան, չեմ կարծում, թե մտածում եք, որ մենք «դեմ» կոճակի տեղը չգիտենք կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»:

«Պարոն վարչապետ, տնտեսական զարգացման մոտեցումը հասկանալի է, միգուցե շատ դեպքերում կարող ենք տարակարծիք լինել, սակայն գաղափարն ընդունում ենք: Այստեղ այլ խնդիրներ կան: Ճակատագրի բերումով, մենք ընդդիմություն ենք, և ընդդիմության դերը քննադատելն է, ինչքան էլ որ դա դժվար է ընկալվում պարոն Միրզոյանի կողմից (Այս խոսքերից հետո Ազգային ժողովը սկսեց ծիծաղել): Ես կուզենայի՝ մենք հասկանանք, որ կա երկու տեսակ քննադատություն: Մենք քննադատում ենք ավելի լավ  պետություն ունենալու համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ