24 Օգոստոսի, Saturday, 2019

Ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար

lars-2

ՀՀ տարածքում մարտի 25-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է, առկա է ձնաբուք:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ