19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապրիլին Դուք նշանակում եք քաղաքացու օր, լավ եք անում, բայց ապրիլ ամսում կա շատ կարևոր օր. ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր

Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.

«Պարո՜ն վարչապետ,

 

ապրիլին Դուք նշանակում եք քաղաքացու օր, լավ եք անում, ես ինքս դեմ չեմ, բայց ապրիլ ամսում կա շատ կարևոր օր, որի մասին չեք խոսում և չեք հայտարարում, որ օրինակ ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր։

Ապրիլյան պատերազմում զոհված անմահ հերոսների շնորհիվ է, որ կարողանում ենք քաղաքացու օր ունենալ,, ապրիլյան պատերազմի մասնակցած անմահ հերոս տղաների շնորհիվ է, որ հեղափոխություն անելու հնարավորություն ստացանք։

Տղաներ իրենց կյանքի գնով պայքարեցին ՀՀ քաղաքացու համար և կարծում եմ, որ արժանի են պաշտոնապես իրենց հիշատակը հարգելու օր ունենալ,և ազգով այդ օրը պետք է հարգանքի տուրք մատուցենք մեր անմահ հերոսներին։

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մեծ մասը Եռաբլուրում հուղարկավորված չեն, բայց կարելի է գոնե մի առանձին հուշապաստառ կառուցել, որտեղ մարդիկ կգնան և հարգանքի տուրք կմատուցեն այն հերոսների համար, ովքեր Եռաբլուրում հուղարկավորված չեն։ Այսպիսի խիստ կարևոր հարցերի վերաբերյալ անգամ չնչին ուշադրություն չկա, դա շատ վիրավորական է մեզ համար։

 

Վերջին 20 տարիների ընթացքում Հայ ազգը ամենամիասնականը եղել էր ապրիլյան պատերազմի օրերին, որին հաջորդեց նաև հեղափոխությունը։ Նույն հեղափոխության օրերին ես, իմ թիմակիցները ու շատ ապրիլյան պատերազմի մասնակիցներ դուրս եկանք փողոց, հանուն մեր ժողովրդի ու պետության անվտանգության։

Հեղափոխության անցնցում կայացման գործում մենք ունեցանք մեր համեստ, բայց հզոր ազդեցությունը, մեզ պետք չի , որ դրա մասին հիշեք, խոսեք, գնահատեք, մեզ պետք է, որ գոնե մեր անմահ հերոսների հիշատակը վառ պահեք։ Ինքս ինձ համար սկզբունքային որոշում էի կայացրել, որ մեր պայքարը չի սահմանափակվելու միայն առաջնագծի խրամատներով, մեր պայքարը լինելու է ամենուր և ամեն ձև։

Հիմա այս բաց նամակով դիմում եմ Ձեզ և խնդրում, որ հաշվի առնեք այս ամենը, մենք ցանկանում ենք, որ հստակ լուծումներ առաջարկվի ներկայացված հարցերի վերաբերյալ։

Սիրելի՜ հայրենակիցներ, նաև տեղեկացնեմ, որ անկախ նրանից, թե պետական մակարդակով ոնց կվերաբերվեն ապրիլի 2-ին, մենք մեր թիմով այդ օրը ժամը 11։00 Եռաբլուրի ներքևի մուտքի մոտից քայլերթով կբարձրանանք և հարգանքի տուրք կմատուցենք մեր անմահ հերոսների հիշատակին։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ։

Հարգանքներով Մանուել Մանուկյան»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ