19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն. Մարության

Մենք գնում ենք այն ճանապարհով, որ երկրորդ օպերատորը պետք է լինի համայնքը՝ Երևան քաղաքը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով աղբահանության խնդրին։

«Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Մենք դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, սա նույնպես երկու ամսով հետ է գցել պրոցեսը։ Մի ամբողջ համայնք անհիմն բողոքի պատճառով աղբահանության հարցում հետ է ընկել։ Սանիթեքը, տեսնում ենք, չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը», – ասաց քաղաքապետը։

Հայկ Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի խնդրին՝ նշելով, որ ոլորտային խնդիրներին, նախապես խոստացածի համաձայն, վերջնական լուծումներ տրվելու են հինգ տարում։

 

«Մինչ այդ լինելու են ժամակավոր լուծումներ», – ասաց քաղաքապետը։

Նա միաժամանկ նշեց, որ Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ