21 Ապրիլի, Կիրակի, 2019

Ունենալ անցումային արդարադատության մահակը՝ ընդդեմ «վտանգավոր» դեմ­քերի. Փաստ

Без названия (1)

Իշխանությունների համար օրակար­գային կարևոր հարց է դարձել անցումա­յին արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նա­խագծերի մշակումը, որի մասին դեռևս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Ըստ թերթի տեղեկություննե­րի՝ դրա տակ հստակ քաղաքական են­թատեքստ կա, որի համաձայն՝ իշխա­նությունները փորձելու են հնարավոր բո­լոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բա­ցասական վճիռներից խուսափելու նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի կողմից ձեռքբերված անշարժ գույքը հետ բերեն պետության իրավասության տակ, նաև իշխանության համար անցանկալի և «վտանգ» ներկայացնող դեմ­քերին հնարավորինս լիկվիդացնեն քաղաքական հարթակից:

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ այս թեմայի վերաբերյալ վար­չապետը ՔՊ ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ հանձնարարել է բոլոր «ֆրոնտներում» ու հնարավոր բո­լոր ձևաչափերով հանրությանը ներկա­յացնել օրենքի ընդունման կարևորու­թյունն ու առաջնայնությունը:

Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական իրավաբան պատգամա­վորները, «իշխանամերձ» մասնագետ­ները ջանք չեն խնայում իրենց հաճելի «սոուսով» մատուցել հարցի մանրամասները: Հատկանշականն այն է, որ նրանք հնարավոր բոլոր մեթոդներով խուսա­փում են հանրային դիսկուրսից, փորձում են ուղղակի «միակողմանի» տեսակետներ գեներացնել տեղեկատվական դաշ­տում՝ ամեն կերպ խուսափելով մանրա­մասներ ներկայացնել և ասել, թե խոսքն ինչի մասին է և, օրինակ, որ երկրի իրավակիրառ պրակտիկայում է այն օգտագործվել:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ