25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լենուղիում թեժ է. նախկին իշխանությունների օրոք գյուղացիների մի մասը փոխհատուցում է ստացել, նորերը՝ խաբում են /տեսանյութ/

Արդեն երկրորդ անգամ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչները փակում են համայքնի դպրոցի մուտքը։ Լենուղիում կա 3 հատ 4-րդ կարգի վթարային շենք, որոնցից 1-ի բնակիչները, նախորդ իշխանության ժամանակ, փոխհատուվցել են և ապահովվել բնակարաններով։ Թեև նախատեսվում էր, որ մյուս 2 շենքի 22 ընտանիքներին ևս պետք է փոխհատուցում տրվեր, սակայն, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», իշխանությունը փոխվեց ու նախատեսված փոխհատուցումը չեղավ։

Քանդվող շենքերի հուսահատ բնակիչները մի անգամ արդեն մտել էին դպրոց, ու որոշել բնակություն հաստատել այնտեղ, քանի դեռ իրենց բնակարանների հարցը չի լուծվել, սակայն նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին այն ժամանակ հաջողվեց համոզել բնակիչներին դուրս գալ դպրոցից։ Նրանք գուցե այս անգամ նման քայլի չդիմեին ու էլի սպասեին, եթե չբացահայտեր, իրենց խոսքով՝ մարզպետի սուտը, ինչպես նաև նախօրեին հորդառատ անձրև չտեղար և շենքը չջրհեղեղվեր։

Վերջիններս նաև տեսանյութ են տրամադրել։ Henaran.am-ի հետ զրույցում վթարային շենքի բնակիչ Մկրտիչ Սահրադյանը նկատեց․ «Մարզպետն ասաց՝ վարչապետին տեղյակ են պահել, մինչև տարվերջ կլուծեն հարցը։ Բայց մեզ ասում էր, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կլուծի հարցը։ Որ շենքը էս տարվա մեջ քանդվեց երեխեքիս գլխին, էլ ինչի՞ս ա պետք նրանց հարց լուծելը»։

Բնակչուհիներից մեկն էլ, ում ոստիկանները ուժի զոռով փորձում էին դուրս բերել դպրոցից, վստահեցրեց, որ վարչապետը վաղուց տեղյակ է, բայց չի ուզում օգնել իրենց։

 «Ինչի՞, մենք էսքան գալիս-գնում ենք կառավարություն, էսքան ասում ենք, լուսաբանում են, ուրեմն վարչապետը չգիտի՞, որ շենքերը երեխեքի գլխին քանդվում են ու մնալու տեղ չունենք»,-ասաց կինը՝ հավելելով, որ իրավիճակ չի փոխվել։

Ավելի ուշ, մեզ հետ զրույցում Մկրտիչ Սահրադյանը նշեց, որ իրենցից մի քանիսը եղել են մարզպետի մոտ, և պնդել են, որ մինչև տարեվերջ չեն կարող սպասել։ «Ես հիմա ընտանիքիս հետ գյուղապետարանում եմ ապրում, բայց ինչքա՞ն կարող եմ ապրել էնտեղ։ Մարզպետին ասել եմ՝ ամենաշատը 1․5 ամիս կարող ենք սպասել։ Ասեց՝ լավ։ Հիմա եթե նորից խաբեց, արդեն էս անգամ զիջում չկա, հետնահանջ չկա։ Կտրուկ քայլերի ենք դիմելու»,-ասաց Մկրտիչ Սահրադյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ