19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ու՞ր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն , մի մասը խորհրդարանում, մյուսը՝ չգիտեմ ուր

29349_naira-zohrabyan_1503_M

Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի եւ ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, զարմանալիորեն ես այդ տարածքում որեւէ քաղաքացիական ակտիվիստ, որ նախկինում կգար ու կպառկեր ասֆալտին եւ թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա:

Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին: Ու՞ր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն եւ լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:

Երեկ մենք այնտեղ էինք ոչ որպես արբիտր, որ որոշեինք ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ չլինեն:

Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար: Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը չկորցնելու համար: Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների եւ ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար:

Գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ