28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռոբերտ վարչապետ» կոչվող առաջին ծաղիկը

download (6)

Օպերայի ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները գոռացել են Ռոբերտ վարչապետ, հեղափոխականները խառնվել են իրար՝ թե ըհը, պատվերով են ցույց անում, հետևները հակահեղափախական ուժերն են։ Մինչև տարևերջ «Ռոբերտ վարչապետ» են ասելու խանութպանը, հացթուխը, մսագործը, գյուղացին, նայելու են թե իրենց շրջանառությունը ոնց է նվազում, գործը փակվելու վրա է, ու որ ղայդին ընդդիմություն չլինի, շատ չեն մտածի թե ում անունը տան։ Բա ո՞ւմ անունը՝ նրա ով ամենաշատն է ներվայնացնելու գործող իշխանությանը, համ էլ, հետ են նայելու, ու տեսնեն որ էն մեկի ժամանակ ավելի լավ էին ապրում քան հիմա։

Ինչքան էլ նրանց համոզեն թե կոռուպցիան վերացել է, էլ քրեալօգարխիկ իշխանություն չկա, էդ որ աղքատացել ես, քո գլխում է, շարքային գործ անողը իր գրպանին է նայելու, տեսնի ավելի քիչ է քան առաջ, ասի չէ, ախպեր, ձեր քրեօլիգարխիկի վերացմամբ փոր չի կշտանում։

Նրանց չեն հասկանալու «Իմ քայլը» դաշինքը, որ իրենց փրկիչներ են երևակայում, չեն հասկանալու գրանտային թմրանյութի ասեղի վրա նստած իրավպաշտպան ու լրագրող(իմա՝ Ազատություն ռադիոն), որոնք երկրում ճգնաժամ լինի թե զարգացում, մեկ է, իրենց եկամուտը կայուն ստանում են, չեն հասկանալու սրանց պրոպագանդայի տակ մնացած մտավորականները, ու էս բոլորը ասելու են՝ հաստատ Քոչարյանը դրանց փող է տալիս։

Հետո որ տեսնեն, դժվար ամեն մեկին փողը հասցրած լինի, խառնվելու են իրար՝ ոնց թե, բա մարտի մեկը, բա թալանը, բա որ ԱԺի ցանկապատը բացվել է, բա որ հիմա սուվերեն ենք՝ տեսեք՝ Թուրքիայի սահմանին մեր եռագույնն է ծածանվում, բա որ մեր ժողովրդի վարչապետը ինչ անմիջական է՝ էրեխքին գիրք է նվիրում, Թումանյան արտասանում, սաղ օրը ձեզ հետ լայվով խոսում։

Իսկ երբ բաորներն էլ չաշխատեն, ամենասթափ քայլականները կասեն՝ էս ժողովուրդը արժանի չի մեզ, մենք իրանց փրկենք, իսկ իրանք ում անունը տան, իսկ քանի որ հեղափոխությունները շատ քիչ նվիրյալ է սթափ թողնում, ուրեմն, մեծ մասը վստահ կլինի, որ մի խոշոր դավադրություն է կազմակերպված հայկական թավշյա հեղափոխության դեմ։ Այսպես կսկսվի հայկական մեծ պարանոյան, որ կարող է այնքան էլ թավշյա չլինի։

Վահան Իշխանյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ