08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրազդանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է հինգից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Արամ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նաիրա Հարությունյանից տեղեկացանք նաեւ, որ սույն գործով կա եւս 8 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Նրանց եւս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։

Բոլոր 8 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը: Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական  ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

2019 թվականի փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել էր, իսկ փետրվարի 28-ին ընդունել իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:

Նախաքննությունը  շարունակվում է:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ