13 Օգոստոսի, Saturday, 2022
KFC

Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք… այլասերության քարոզը մտավ Ազգային ժողով /տեսանյութ/

«… Մենք նաև լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև տրանս կանայք ենք»,- մարտի 8-ին խորհրդարանում  «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը  հայտարարեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը:

Սա այն նույն Լարա Ահարոնյանն է, ում Նիկոլ Փաշինյանը կրծքով պաշտպանեց «Հանրայինի» եթերում, երբ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատարին՝ դե՞մ է, թե՞ կողմ Հայաստանում պղծության քարոզին:

Փաշինյանն ասաց, թե Լարա Ահարոնյանը հայ ավանդական ընտանիքի կին է,  4 երեխաների մայր: Բազմազավակ ընտանիքի մայրը, փաստորեն, երկրի օրենսդիր մարմնում այլասերման քարոզ է անում, ինչը ծափահարություններով է ընդունվում : Մինչ հեղափոխությունը այս տիկինը իր քարոզչությունը ծավալում էր հասարակական սեկտորում, հեղափոխությունից հետո՝ Ազգային ժողովում: Հիշեցնենք, Լարա Ահարոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է: 

 Նշենք, որ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն»  հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը, որին ներկա են կին պատգամավորներ եւ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ