19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ. Հրապարակ

Այս օրերին Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ` մասնակցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանի որդու հարսանիքին, մի քանի օր էլ որոշել է անցկացնել մոր` տիկին Նորայի մոտ: Հարսանիքը կայացել է Ստեփանակերտի «Արարատ գոհար» ռեստորանում, մասնակցել է մոտ 400 մարդ, Երեւանից մեծ թվով հյուրեր են եղել։

Թերթին ասացին, որ ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ իր տեղակալներով, նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանը եւ այլք։  Ի դեպ, թերթի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում Հայաստան է ժամանելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող  հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը։

Նա հարցազրույց է անցկացնելու Սերժ Սարգսյանի հետ, որը, թերթի աղբյուրների վկայությամբ, ռուսական 2-րդ հեռուստաալիքով կցուցադրվի ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, որը նոր իշխողները ցանկանում են «Քաղաքացու օր» ճանաչել եւ դարձնել ոչ աշխատանքային:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ