29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանում հակահայկական գործողությունների համար ձերբակալվել է 29 մարդ

regnum_picture_1551710823576381_big

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցից հետո իրանական անվտանգության ուժերը ձերբակալել են 29 ադրբեջանցու: Ինչպես  տեղական լրատվամիջոցներն են հաղորդում, ադրբեջանցիները ձերբակալվել են հակահայկական գործողությունների համար: Մարտի 1-ին, Թավրիզի մարզադաշտում, «Տրակտորսազի» եւ «Սեփահան» թիմերի միջեւ ֆուտբոլային հանդիպման ժամանակ «Տրակտորսազի» թիմի երկրպագուները «Ղարաբաղը մերն է եւ մերը  կլինի» կարգախոսով բարձրացրել են Ադրբեջանի դրոշը եւ այրել Հայաստանի դրոշը, գրում է Minval.az-ը:

Բացի դրանից, ադրբեջանցի ակտիվիստները նաեւ Թեհրանում Հայաստանի դեսպանատան վրա են փակցրել «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է» մակագրությամբ թերթիկ:

Այդպես են ադրբեջանցիներն արձագանքել Փաշինյանի սելֆիին՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» գրությամբ պաստառի ֆոնին, որը նա արել է Թեհրանի «Արարատ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Մարտի 2-ին իրանական անվտանգության ուժերը ձերբակալեցին ակտիվիստ Յուսիֆ Սալախշուրին՝ իր աշխատանքի վայրում: Իսկ մարտի 1-ին ձերբակալվեցին 28 ադրբեջանցիներ՝ մարզադաշտից դուրս գալիս՝ խաղի ավարտից հետո: Կալանավորված անձանց 9-ի ինքնությունն արդեն հաստատվել է, հայտնում է Ռեգնում գործակալությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ