25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ հասարակությունը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին դա անել /տեսանյութ/

Ունեինք Արցախի Հանրապետության օրը, վարչապետը մեռելածին հայտարարություն արեց, որն ավելի լավ է չաներ: Իսկ ինչ արեց վարչապետը Սումգայիթյան ջարդերի օրը, թվիթ, ֆեյսբուքյան գրառում էլ չէ, թվիթ արեց՝ առանց ուղերձի: Ունենք Մարտի 1, որը մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկն է: Վարչապետն ուղերձ արեց, պետական ապարատը կազմակերպեց, որ երթ անի, արեց, հետո երթում մասնակիցների քանակից դժգոհ էր: Հետո գնաց սրճարան ուրճ խմելւ, տեսնելու, թե ժղովուրդը ինչ է անում»,- այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, վարչապետ Փաշինյանը ցանկանում էր Մարտի 1-ի սուգը, ողբը վերածել ուժի ցուցադրության, ու հայ հասարակությունը թույլ չտվեց նրան դա անել. «Սա շատ կարևոր հանրային, հասարակական ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին»:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ վարչապետ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձին. «Ինչպես շատ ազնիվ գրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իմ բաց նամակի մեջ, խնդրել եմ առաջին նախագահին Նիկոլ Փաշինյանի հետ միասին իջնեն այդ տապանաքարերից և իրենց քաղաքականության համար գտնեն այլ պատվանդաններ:

Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ազնիվ կլիներ, եթե իր ուղերձի մեջ նաև ներողություն խնդրեր որպես այդ իրադարձությունների, մեղմ ասած, շատ ակնառու մասնակից և համակազմակերպիչ՝ գոնե Մարտի 1-ի միտինգի: Չեմ ասում բախումների կազմակերպիչ, այդ իրավասությունը չունեմ: Լավ կլիներ, եթե նա իր սեփական, մարդկային ներողությունը նաև դներ ուղերձում, ոչ միայն պետականը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ