25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անի Զախարյանը Ազատության հրապարակ էր եկել «Քայլ արա, դատիր Լևոնին» պաստառով /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանի հայտարարած Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված քայլերթից առաջ միջադեպ տեղի ունեցավ «Ազատության» հրապարակում, որտեղ հավաքվել էին քայլերթին մասնակցող քաղաքացիները։

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Քայլ արա, դատիր Լևոնին» գրությամբ պաստառը ձեռքին անսպասելիորեն բարձրացավ հարթակ։

Հավաքված քաղաքացիները սուլեցին, պահանջեցին, որ նա հեռանա։ Այնուհետև ներկաներից մի կին խլեց և պատռեց Անի Զախարյանի ձեռքի պաստառը։ Անի Զախարյանը, սակայն, չէր ուզում հեռանալ։ Միջամտեցին ոստիկանները, ի վերջո  Անի Զախարյանին իջեցրին հարթակից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ այս օրը որոշել են նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ