18 Հուլիսի, Հինգշաբթի, 2019

«Դիշովկայություն» մի՛ արեք, ամոթ է: Չնայած իշխանությունը ձերն է, դուք էլ սիրում եք ափեղցփեղ խոսել. ազատամարտիկ

maxresdefault (1)

«Բոլորիս հայտնի կեղծ թեզը՝ «տարածքներ՝ խաղաղության կամ անվտանգության դիմաց», բավականին վաղուց է շրջանառության մեջ հայտնվել։ Տարածքների հանձնման մեջ մեղադրում էին նաև նախորդ իշխանությանը, բայց փաստացի այդ հողերը մնացել են, նախորդները չեն հանձնել»: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում նշում է ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազատության հրապարակում հրավիրված «Հողեր չունենք տալու» կարգախոսով երթ-հավաքին, որի կազմակերպիչները մտահոգություն հայտնեցին ղարաբաղյան գործընթացի զարգացումների ու հայտարարությունների առնչությամբ։

Որպես նախաձեռնության կազմակերպիչ, Գեւորգյանը հակադարձում է սոցցանցերից նախաձեռնությանն ուղղված մեղադրանքներին եւ քննադատությանը, թե սա կեղծ օրակարգ է, և իշխանությունը չի գնա այդ ճանապարհով։

«Ինչու՞ են դրանից այդքան սարսափում։ Մեզ չկերակրեն իբր խաղաղության գաղափարներով։ Մենք միշտ էլ խաղաղ ենք եղել, այդ ե՞րբ ենք ագրեսոր եղել։ Մենք երբեք ագրեսոր չենք եղել։ Այսօր ինչպես են ինձ խաղաղություն քարոզում մի ազգի հետ, որը մի գիշերում կարող է մտնել մեր տները, մորթել մոր ու մանկան։ Ասում եք, թե դրանք նախկիններն են եղել, այս թուրքերը չեն։ Բայց նոր սերունդը չէ՞ր Գուրգեն Մարգարյանին կացնահարողը, Քյարամ Սլոյանի գլուխը կտրողն ու գյուղեգյուղ ման տվողն ու ծափահարողը։ Դուք սրանց հետ ասում եք՝ խաղա՞ղ ապրեք։ Այդ խաղաղության կոչերի հասցեատերը Ադրբեջանն է, հավաքվեք ու գնացեք Բաքու` ինքնադրսևորվելու: Իսկ մենք խաղաղ կապրենք, երբ նրանք մեր հայրենիքից հեռու կլինեն»,-նկատում է Գեւորգ Գեւորգյանը՝ հավելելով, թե իրենք լավատեղյակ են, թե ովքեր են աղմկողները.

«Հասարակական սեկտորի տարբեր վարձկաններ, սորոսական մանիպուլյատորներ փորձում են ցեխ շպրտել մեզ վրա: Բա դուք չե՞ք ամաչում, դուք ծանո՞թ եք մեր անցած ճանապարհին։ Դուք փորձում եք արժեզրկել ազգային գաղափարները, ազգային շահերի դիրքերից հանդես եկող անհատներին եք փորձում վարկաբեկել, վաղը, Աստված մի արասցե, թե կռիվ լինի, ձեր տուն ու տեղը, ձեր ընտանիքները ո՞վ է պահելու … դու՞ք, պատերազմի ժամանակ երկրից թռածնե՞րդ, թե՞ բանակից փախածներդ, ի՞նչ եք անելու։ Հասկանու՞մ եք, որ մարդը չի կարող իր տան դարպասը քանդել, անվտանգությունը պահող մարդկանց չի կարելի զրոյացնել /չնայած չեք էլ կարող, ուղղակի մի փորձեք, «դիշովկայություն» մի՛ արեք, ամոթ է/:

 Ինչ վերաբերում է հող հանձնելուն. բա հանձնելն էլ ինչպե՞ս է լինում։ Նախ սկսում են սկզբից համոզել, հետո հասարակության շրջանում սկսում են վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանության, մարտական գործողություններին, հետո որոշ սազանդարների միջոցով նույնիսկ զուգահեռներ են անցկացնում մեր ազատագրական պայքարի և Ադոլֆ Հիտլերի նվաճողական քաղաքականության ու պայքարի միջև։

 Այսպիսով, փորձում են հիմնականում ազդել այն մարդկանց մտածողության վրա, ովքեր դեռ 10 ամիս առաջ հրապարակում հավատում էին իրենց, այդ մարդիկ մերն են, մեր ժողովուրդը, որին լկտիաբար խաբել ու խաբում եք, որոնց համար, ի տարբերություն ինձ և մեզ, պատրաստ չեք եղել կյանք դնելու։ Սրանք խոսքեր չեն, սա կենսագրություն է, չնայած իշխանությունը ձերն է, դուք էլ սիրում եք ափեղցփեղ խոսել»:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ