29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը հիասթափված է, ձգել է «ֆեսբուկչիների» ականջները. Փաստ

nikol-pashinyan

թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը:

Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար» գրառումն այս առումով ռեկորդներ է սահմանել:

Սա առաջացրել է վարչապետի դժգոհությունը, եւ նա կոշտ խոսակցություն է ունեցել «ֆեյսբուքչիների» թիմի համակարգողների հետ՝ ասելով, թե «մի էջն ինչ ա, ո՞ր չեք կարողանում նույնիսկ մեկնաբանություններին տեր դառնաք, գոնե բլոկեիք դրանց»:

Ի դեպ, հետաքրքրական է, որ իշխանական ֆեյքերի բանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ցուցաբերում է լուրջ պասիվություն: Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն հայտնել էր, որ հստակ հաստիքային «ֆեյսբուքչիներ» կան, ովքեր վարչապետի գծի մեջ են «գրում ու ջնջում»: Ստացվում է, որ սա էլ առանձնապես չի օգնում:

Այլ հրապարակումներին ծանոթացե թերթի այս համրում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ