30 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2022
KFC

Երկուսն էլ խաղում են նույն այլանդակ խաղը

363636

«Մենք նայում ենք, որ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են: Նրանք չեն հավատում, որ 5 տոկոսից ավել տնտեսական աճ հնարավոր է, դրա համար վարչապետին ասել  են, որ պետք  չէ գրել 7, 8 գրենք՝ 5: Նրանք չունեն հեղափոխականների երազանքը, որովհետև հեղափոխականներ չեն: Այդ մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի օրոք եկած ծրագրերը նորմալ են եղել: Առաջին բանը, որ վարչապետը պետք է անի, պետք է ազատվի Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանում եղած մարդկանցից: Այստեղ անձնական բան չկա:

Ուղղակի այդ մարդիկ չեն հավատում հեղափոխության երազանքներին, դրա համար տորմուզ են անելու բոլոր ռեֆորմները: Դրա համար պետք է գտնել այլ մարդկանց և նրանց ներգրավվել, մասնագետների, ովքեր լավ մասնագետներ են»:

Սրանք  «Լուսավոր Հայաստան»  կուսակցության  նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքերն են: Էդմոն Մարուքյանի, ով Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելուց հետո ասել է`«բարի գալուստ, պարոն Սարգսյան, լուսավոր Հայաստան»:  

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր հաճախորդ արբանյակները շուտով մեկ տարի կլինի չեն կարողանում ազատվել Սերժ Սարգսյանի ուրվականից:  «Մերժիր Սերժին հեղափոխությունը» վերածվում է  «Սերժը հավերժ է» իրականության:  Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանն ավելի շատ Սերժ Սարգսյանի անունն է  տալիս, քան կառավարության ծրագրում ներկայացված թվերն են:

Փաշինյանական տրամաբանությամբ մայիսին Սերժ Սարգսյանին մերժելու զորությունը իր` միմիայն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն էր, ապա  վարչապետ դարձած Փաշինյանի խոստացած կախարդական փայտիկի զորությանը խանգարում էր Ազգային ժողովը՝ ցրեցին, հիմա էլ Սերժ Սարգսյանի մարդիկ են պատճառը, որ երկիրը երկիր չի դառնում:

Սա մի այլ կարգի ցնդաբանություն է, սրանց ասծով ու արածով  «Սերժի վախտվա» Հայաստանը պետք է ապամոնտաժել ` հիմնով, եռագույնով, ազգ-բանակով ու եկեղեցիով, նախկին նախագահներով ու ժողովրդով: Գուցե հազարավոր պրոֆեսիոնալների, տասնյակ տարիներով պետական ծառայությամբ կենսագրություն գրած մարդկանց  ոչ թե գործից հանեք, պարոնա՛յք, այլ միանգամից կախաղա՞ն հանեք:

Գուցե կառավարության դիմաց բողոքող, ճանապարհներ փակող, օր օրի ավելացող դժգոհների, աշխատանք խնդրող, օրվա հացի հույսը պաշտոնյաների պարգեւավճարների թիկունքում թաղած քաղաքացիների գլուխները վերջապես մտցնեք, որ նրանք աղքատ չեն, այլ աղքատությունը նրանց գլխում է, իսկ գուցե պատմեք նրանց, որ իրենց գրպանում փող կա, պարզապես նրանք «Սերժի վախտվա հակահեղափոխականներ են» ,  որ նրանք չունեն հեղափոխական երազանքներ եւ վարչապետին չեն ասում՝ այս ուրախ կյանքն էլ Փաշինյան Նիկոլն է մեզ ավանդ տվել: 

Գուցե ճիշտ կլինի կախարդական փայտիկի հեքիաթը ջրելուց հետո տնտեսական հեղափոխության  հեքիաթը պատմեք հունվար ամսվա աշխատավարձերը դեռեւս չստացած ուսուցիչներին, պետական հիմնարկների աշխատողներին եւ ասեք, թե որքան հեռու են նրանք հեղափոխական երազանքներից եւ ինչ աստիճանի նախկին ռեժիմի ստրուկ են, որ համարձակվում են համեմատել Սերժի Հայաստանը ձեր Հայաստանի հետ:

 Առաջին բանը, որ վարչապետը պետք է անի, պետք է ազատվի Սերժ Սարգսյանի ժամանակները  լավով հիշող մարդկանցից:  Այստեղ անձնական բան չկա, կլասիկ Էդմոն Մարուքյանի մտասեւեռումն է:

Ինչ էլ լավ են իրար գտել՝  երկուսն էլ խաղում են նույն այլանդակ խաղը:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ