06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կրակի վրայով թռնելու համար եկեղեցի գնում են, բայց Տեր Հիսուսի հետ հաղորդվելու համար Սբ. Պատարագի չեն գնում

Տեառնընդառաջը դարերով սպասված պահն էր: Քրիստոսից առաջ 587 թվին պատահեց անհավատալին՝ Երուսաղեմի Տաճարը կործանվեց: Ուխտի Տապանակը, որի մեջ կար Աստուծո իրական ներկայությունը կորսվեց: Բայց մարգարեությունն ասում էր որ «հանկարծակի իր տաճարը կգա Տերը» (Մաղ. 3:1): Եվ 400 տարուց ավելի մարդիկ սպասում էին այդ օրվան: Ու երբ Տիրամայրը Տեր Հիսուսին գրկած մտավ Տաճար, «հանկարծակի իր տաճարը եկավ Տերը»: Այդ մասին իմացան միայն երկու մարդ՝ Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին (թեև Տաճարում շատ մարդիկ կային):

Ամեն անգամ Սբ. Պատարագին Տեր Հիսուսն ինքը ներկա է: Դուք դա նկատու՞մ եք: Հավատու՞մ եք: Սպասու՞մ եք, երբ պիտի լինի հաջորդ Պատարագը որ մասնակցեք: Թե՞ Հիսուսի համար միշտ չէ, որ ժամանակ եք ունենում: Ահա Տեառնընդառաջի դասը: Շատ եմ ցավում, որ կրակի վրայով թռնելու համար եկեղեցի գնում են, բայց Տեր Հիսուսի հետ հաղորդվելու համար Սբ. Պատարագի չեն գնում: Տեառնընդառաջը քո համար կիմաստավորվի, երբ թողնես որ Աստված մտնի քո ներսի տաճարը և դու Տիրոջը հանդիպես այնտեղ՝ քո ներսում:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ