26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի ճակատին գրված է սը-տա-խոս. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ կառավարության ծրագրին հավատալու ոչ մի հիմք չկա, պատճառը նախորդում տրված խոստումների չկատարելն է։

«Այսօրվա հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է։ Նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, ինչ էլ որ գրեն կառավարության ծրագրում, միևնույն է ստելու են։ Նախորդում խոստումներ էին տվել, որ Ընտրական օրենսգիրքը վատն է, պետք է փոփոխվի, դա չկատարվեց քմահաճույքով։ Հիմա ինչը պիտի ինձ ստիպի, որ ստախոսի այսօրվա արած հայտարարություններին հավատամ, երբ իր ճակատին գրված է սը-տա-խոս»։

Հայրիկյանը զղջում է, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինքն առաջինն էր, որ կոչ արեց քաղաքացիներին միանալ շարժմանը։ Այն ժամանակ, ըստ Հայրիկյանի՝ այլ ակնկալիքներ ուներ։

«Ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, ովքեր, որ հավատալով իմ խոսքին, միացան այս շարժմանը, բայց մեր կոչը այն ժամանակ ստախոսի մասին չէր, այն ժամանակ մենք տեսնում էինք իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուղի։ Առաջինը մենք ենք կոչ արել միանալ, հիմա էլ բոլորին նախազգուշացնում եմ՝ գործ ունեք մեր պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ