26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կրկին Սիրիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանի եւս մեկ սուտը

Քանի օր է, ինչ իմ եւ հասարակության ուշադրության կենտրոնում է Սիրիա Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանում ուղարկելու հարցը։ 

Խնդրի մեկնարկից սկսած ահազանգել եմ, որ ՀՀ Կառավարության կողմից գործընթացը կազմակերպվել է մեր երկրի օրենքների կոպիտ ոտնահարմամբ։Պաշտոնական մեկնաբանությունները որեւէ քննադատության չդիմացան։

Շարունակելով խնդրի ուսումնասիրությունները՝ այժմ ներկայացնում եմ աղաղակող ապօրինության հերթական փաստը։

Եւ այսպես, օրեր առաջ ՀՀ ՊՆ-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ փորձ էր արվում կատարվածը հիմնավորել նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայով։

Ինչպես տեսնում եք լուսանկարներից, հստակ է, որ սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 16-ին, չունի հետադարձ ուժ (հոդված 4) եւ չի տարածվում 2001 թվականին Սիրիայի հետ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վրա։

Սա եւս մեկ իրավական փաստ է, որ Սիրիա զորախումբ ուղարկելու որոշումը Փաշինյանն իրականացրել է Հայաստանի օրենքների աղաղակող խախտումներով եւ պաշտոնական լիազորությունների զանցումով։

Շեշտեմ, որ իմ քննադատության թիրախում ՀՀ ՊՆ-ն չէ, այլ ՀՀ վարչապետը եւ իր քաղաքական թիմը, իսկ ահազանգերս չունեն որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ։51996390_10217573315222861_3196878736918052864_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ