24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի դու քվեարկի, հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք. Ալեն Սիմոնյանը՝ Մարուքյանին

«Կառավարությունը մեր կուսակցության կառավարությունն է, ակնհայտ է, որ մենք կողմ կքվեարկենք, որովհետեւ կասկած չունեմ, որ ես ու իմ գործընկերները նույնպես կիսում են այն մտահոգություններն ու այն տեսլականը, որը կա կառավարության ծրագրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա զարմացած էր ընդդիմադիրների պահանջից, թե նախապես մեզ հետ քննարկեին կառավարության ծրագիրը, նոր տանեին նիստերի դահլիճ: Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ դահլիճում, սա է քննարկումը, կառավարությունը ինչի՞ պետք է նախնական քննարկեր, եթե այդպես է, կառավարության մաս թող դառնային: 

Հարցին՝ Էդմոն Մարուքյանը դժգոհում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ, երբ իրենք չէին բերել «Ելքի» հետ նախապես քննարկել ծրագիրը, «Ելքը» վրդովվել էր դրանից, հիմա նա ասում է, որ խորհրդարանին անտեսում են, խմբակցություններում նախապես չեն քննարկել ծրագիրը, ինչի լավ ավանդույթը եղել է նախկին իշխանությունների ժամանակ: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատելաոճը: Քննարկումը հենց սա է: Ավել քննարկում դա արդեն չեմ ընդունում, որովհետեւ կառավարությունն է ներկայացնում ծրագիրը քննարկման: Թե ՀՀԿ-ն կամ Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել, հաշվի առնելով իրենց վիճակը, վստահության պակասը, այն ժամանակվա ընդդիմության ծանրակշիռ լինելը, ներկայացվածությունը, միգուցե ճիշտ են գտել այդպես, որ ինչ-որ ձեւով շոյեն մարդկանց ինքնասիրությունը, բայց մենք շարժվում ենք օրենքով»: 

Սիմոնյանը հավելեց. «Այլ քննարկման ձեւ, քան սա՞, փակ դռների հետեւում, երբ ինչ-որ բաներ են քննարկվում, խոսք տրվում… առաջարկներ ունեն, թող անեն: Քննարկման փուլն այն է, ինչ հիմա տեղի է ունենում, ես չեմ կարծում, որ ճիշտ է գնալ այս կուսակցության հետ կուլիսային պայմանավորվածության, այն կուսակցության հետ, պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, որ ասենք՝ արի դու քվեարկի, կամ ելույթ մի ունեցիր, հարց մի տուր, մենք հետո քեզ մի հատ պորտֆե՞լ կտանք»: Նա վստահեցրեց, որ նման քննարկումներն ավարտված են, այսուհետ քննարկումները լինելու են այսպես բաց՝ լրագրողների առաջ. «Մոռացե՛ք, որ քննարկումներ փակ դռների հետեւում են լինելու, իմ համար ամենավատ օրինակը Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ համագործակցության օրինակն է»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ