28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա հեղափոխություն չէր, սա իշխանափոխություն էլ չէր անգամ, սա պարզապես տեղափոխություն էր /տեսանյութ/

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ապրիլին տեղի ունեցածը «Հեղափոխություն» անվանելը այնքան էլ ճիշտ չէ և կասկած է հարուցում:

«Եթե ապրիլյան գործողություններից հետո որոշակի  ոլորտներում և պետական կառույցներում որոշակի ճյուղեր փոփոխությունների չեն ենթարկվում, եթե գնահատականը չի տրվում այն իշխանությունների,  որոնք եղել են մինչ այս և որի պատճառով հանրությունը գնացել է հեղափոխական  գործուղությունների, դժվար է դա հեղափոխություն անվանել»:

Հովհաննիսյանն ընդգծեց, եթե մինչև հիմա գործում է նույն  արդարադատության համակարգը, ապա կարելի է ասել՝ դեռևս տեղի չի ունեցել հեղափոխություն:

«Սա հեղափոխություն չէր, սա իշխանափոխություն էլ չէր անգամ, սա  պարզապես տեղափոխություն էր»,-ընդգծեց Հովհաննսիյանը:

Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը հաստատեց՝  հեղափոխություն տեղի չի ունեցել.

«Բոլոր հեղափոխությունները բերում են փոփոխության նախ և առաջ հասարակական սպասելիքների առումով:  Ինչպիսին հեղափոխությունն է, այնպիսինն էլ արդարադատությունն է»,-ասաց  Խզմալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ