26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջերմեռանդ քննադատում ենք, սակայն մեր մասին քննադատությունը բացառում ենք

Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրինք քեզ վրայ։ Սաղմոս 32:22

Մենք իրավունք ունե՞նք գանգատվելու…
Աստվածաշունչ կարդալու համար ժամանակ չունենք,
իսկ ժամանցային հաճույքներից չենք հեռանում:
Աստծուն փառաբանել ամաչում ենք, իսկ վերադասին 
մարդահաճություն անում ենք սիրով և միշտ:

Ամաչում ենք մեղքերի խոստովանությունից, 
չենք ամաչում մեր անգիտությունից:
Համարձակություն ունենք նեղացնել մեկին, սակայն 
քաջություն չունենք ներողություն խնդրելու:

Անհնազանդությունից ընկնում ենք փորձության մեջ, սակայն խոնարհություն չունենք արժանապատվորեն դուրս գալ իրավիճակից: Ջերմեռանդ քննադատում ենք, սակայն մեր մասին  քննադատությունը բացառում ենք:

Վնաս ենք տալիս, հատուցել չենք սիրում.
Ամաչում ենք եկեղեցում գլխաշոր կրել, սակայն չենք ամաչում կիսամերկ շրջել կամ մտնել եկեղեցի:
Ամաչում ենք աղոթք անել ուտելուց առաջ և հետո,  սակայն չենք ամաչում ուտել և մոռանալ բարիք Պարգևողին:

Պայքարում ենք երկար ապրելու համար, փոխարեն պայքարենք շիտակ ապրելու համար:
Մեր նմանների աչքին ուզում ենք բարեպաշտ ու սրբակենցաղ երևալ, չգիտակցելով, որ Աստծուն չենք կարող խաբել:
Վախենում ենք մեռնելուց, փոխարեն վախենանք մեղքի մեջ ապրելուց:

Աստծու Սուրբ Անունը արտաբերում ենք որևէ խոսք հաստատելու համար, սակայն երբ խոսքը գործի պետք է վերածել, մոռանում ենք Աստծուն ապավինել:

Եթե այսպես ենք ապրում, ուրեմն մեր ներկա կյանքի վիճակը ամենաբարվոքն է մեզ համար, մեր սեփական ընտրությամբ և նախաձեռնությամբ…

Մեզ ի սկզբանե ցույց է տրվել թե՛ նեղ և թե՛ լայն դռները…  չգանգատվենք, քանի որ մեզ տրվել է նաև զղջալու երանելի հնարավորությունը: Ով գանգատվում է, չի տեսնում իրեն: Իսկ ով իրեն տեսնելու առաքինությունը ունի, գիտի որ Աստված էլ է տեսնում է իրեն, ինչպե՞ս գանգատվի:

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ