24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

4500 գիտնականը փոքր թիվ է մեր երկրի համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գովելի է համարում կառավարության նոր ծրագրում գիտությանը վերաբերող մի շարք կետեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։ Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին պետք է աշխատեն գիտությանը հատկացվող ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու համար։ Չնայած երիտասարդ գիտնականների համար ՀՀ-ում կան բազմաթիվ ծրագրեր, սակայն Գիտության պետական կոմիտեի նախագահը դրանք բավարար չի համարում։

Նա կարծում է նաեւ, որ բավարար չի օգտագործվում սփյուռքի հայ գիտնականների ներուժը։ Կրթության եւ գիտության կապը սերտացնելու համար մշակվում են սցենարներ՝ մոտ ապագայում ցանցային կրթական համակարգի անցնելու համար, որը բխում է նաեւ Բոլոնիայի կրթական համակարգից։ Իտալիայի Հանրապետության հետազոտությունների ազգային կենտրոնի հետ ՀՀ-ն ստորագրել է համաձայնագիր, որպեսզի իտալացի գործընկերների հետ իրականացնեն համատեղ ծրագրեր։

Ըստ Սամվել Հարությունյանի՝ նախապատվությունը կտրվի հատկապես հայագիտությանը, լուրջ ծրագրեր կիրականացնեն Մատենադարանում, հնագիտության ոլորտում։ ԱՄՆ-ի հետ էլ մտադիր են իրականացնել միջուկային անվտանգության հետ կապված ծրագիր։ Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ ռեյտինգային ֆինանսավորման դեպքում յուրաքանչյուր գիտական հիմնարկ կստանա այն, ինչին արժանի է։ Իսկ ռեյտինգային համակարգը կնպաստի մրցակցությանը։ Ըստ Գիտության պետական կոմիտեի նախագահի՝ այսօր ՀՀ-ում ունենք 4500 գիտնական, ինչը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար փոքր թիվ է, սակայն այն կարող է վերարտադրվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ